Բուրունդիում ռազմական հեղաշրջման փորձը ճնշվել է
Բուրունդիում ճնշվել է ռազմական հեղաշրջման փորձը, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Ինչպես հայտարարել է Բուրունդիի բանակի հրամանատար գեներալ Պրիմ Նիյոնբագոն, «պետական հեղաշրջման փորձը ձախողվել է, նախագահին հավատարիմ ուժերը վերահսկում են բոլոր ռազմավարական կարևոր օբյեկտները»: Ինքը՝ երկրի նախագահ Պյեր Նկուրունզիզան, ով այժմ գտնվում է Տանզանիայում աֆրիկյան առաջնորդների վեհաժողովին, իր միկրոբլոգում հուսադրող «թվիթ» է արել՝ կոչ անելով բնակիչներին հանգստություն պահպանել:
Միևնույն ժամանակ երկրի մայրաքաղաքի բնակիչները հաղորդում են, որ քաղաքում դեռ լսվում են կրակոցների ձայներ, իսկ ապստամբների առաջնորդ գեներալ Գոդֆրուա Նիյոմբարեն պնդում է, որ իր ջոկատները հսկողության տակ են վերցրել քաղաքի մեծ մասը:










