Թոնի Բլեերը խոստովանել է արքայազն Չարլզին Իրաքի պատերազմում թույլ տված սխալների մասին. ԶԼՄ-ներ

09:28 • 14.05.15

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը 2004-ին արքայազն Չարլզի հետ անձնական նամակագրության ժամանակ խոստովանել է Իրաքի պատերազմին պատրաստվելիս իր կառավարության թույլ տված սխալների մասին: Այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները, որոնք տարիներ անց հասանելիություն են ստացել գահաժառանգի նամակագրությանը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Այդ նամակների գոյությունը մեծ աղմուկ է բարձրացրել մամուլում, քանի որ թագավորական ընտանիքի անդամները զրկված են քաղաքականությանը միջամտելու իրավունքից: The Guardian պարբերականը փորձելով պարզել` ինչ է գրել արքայազնը յոթ նախարարություններին, 2005-ին առաջինն է դիմել նամակների բովանդակությունը բացահայտելու հարցով:

 

Թերթերի ուշադրությունը գրավել է հատկապես արքայազն Չարլզի զրույցը Բլեերի հետ Իրաքի պատերազմին պատրաստվելիս թերացումների մասին, որտեղ արքայազնն ակտիվ քննադատում է բրիտանական Lynx ուղղաթիռների հնարավորությունները և պահանջում ավելացնել զինված ուժերի ֆինանսավորումը: