Կոնգրեսի պալատն արգելել է Ազգային անվտանգության գործակալությանը պահել հեռախոսազրույցների տվյալները
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է օրենքի նախագծի օգտին, որը դադարեցնում է Ազգային անվտանգության գործակալության կողմից ամերիկացիների հեռախոսազրույցների տվյալների գրանցման ծրագիրը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մայիսի 7-ին ԱՄՆ դաշնային շրջանային վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել 2013 թվականի որոշումը, որի համաձայն այդ տվյալների պահպանումը սահմանադրությանը համապատասխան էր ճանաչվում:
Հեռախոսազրույցների տվյալների շտեմարանի գոյության մասին հայտնի է դարձել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների շնորհիվ:
Ծրագրի շրջանակում անվտանգության ծառայությունը հավաքել է հեռախոսային զանգերի մետատվյալներ, ներառյալ՝ հեռախոսահամարներն ու խոսակցությունների տևողությունը, ընդ որում՝ չգաղտնալսելով խոսակցությունների բովանդակությունը:
Նշվում է, որ որպեսզի օրենքի նախագիծն օրենք դառնա, դեռ հարկավոր է Սենատի հավանությունը:










