Աշտարակի Սասունի գյուղի ջրատարից գտել են 18-ամյա տղայի դի. Shamshyan.com
Ոստիկանության Աշտարակի բաժին այսօր՝ ժամը 08:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղով անցնող ջրատարում երիտասարդ տղայի դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարար վարչության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները հատուկ ճոպանի միջոցով կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել նրա դին:
Դեպքի վայրում հավաքվածներն պատմել են, որ մահացածը Սիսիան քաղաքի բնակիչ 18-ամյա Հ. Ս.–ն է, ով Սասունիկ գյուղ էր եկել՝ մասնակցելու իր ընկերոջ ծննդյան միջոցառմանը, իսկ երեկ գիշեր դուրս է եկել նշված վայրից և ոչ մի տեղեկություն այլևս չունեին նրա մասին:











