Դիլիջանի ճանապարհի քարաթափման հետևանքներն ամբողջովին վերացվել են

17:30 • 14.05.15

Դիլիջանի թունելից դեպի Դիլիջան քաղաք տանող միջպետական ավտոճանապարհի (Մ4) 87-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքները ժամը 17:00-ի դրությամբ ամբողջովին վերացվել են:


Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ «Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության շինարարները խոշոր քարերը նախ մանրացրել, ապա մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: