Իտալիայում «արթնացել» է Եվրոպայի ամենախոշոր հրաբուխը (տեսանյութ)
Սիցիլիայում «արթնացել» է Եվրոպայի ամենախոշոր գործող հրաբուխը՝ Էթնան։ Հրաբխի ժայթքումներն արդեն տեսանելի են անզեն աչքով, հայտնում է Обозреватель-ը։
Հրաբխի ակտիվությունը սկսվել է դեռևս մայիսի 12-ին՝ Էթնա լեռան հարավ-արևելյան խառնարանում։ Հրաբխի շարժն ուղեկցվում է ցնցումների աճով, և այդ գործընթացն ավելի ակտիվ է դառնում։
Մասնագետների կարծիքով՝ հրաբխի ներկայիս վիճակը շատ նման է նախկին երևույթներին, որոնք ավարտվում էին լավայի հզոր ժայթքումով։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել այս տարվա փետրվարին։










