ՀՔԾ-ն քրգործ է հարուցել ոստիկանների կողմից լրագրողի նկատմամբ բռնության փաստով

18:50 • 14.05.15

Լրագրող  Գայանե Առուստամյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից լրագրողի նկատմամբ բռնության փաստով:


Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:


«Գործը հարուցվել է լրագրողի հաղորդման հիման վրա  ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնական բռնությամբ ուղղորդված՝ պաշտոնական   լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,- ընդգծել է ՀՔԾ խոսնակը:

 

Հոդվածը նախատեսում է ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով։ Գայանե Առուստամյանը վարչական բերման է ենթարկվել մեկ շաբաթ առաջ՝ ոստիկանին վիրավորելու համար:

 

Ազատ արձակվելուց հետո լրագրողը պնդել էր, որ  ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ և  հանցագործության մասին հաղորդում էր տվել։