Իրաքում ոչնչացվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը
Իրաքում միջազգային կոալիցիայի ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» խմբավորման, այսպես կոչված, փոխղեկավար Աբու ալ-Աֆարիին: Նրա ոչնչացման մասին հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարությունից: Նրա հետ միասին ոչնչացվել է ևս տասը ծայրահեղական, փոխանցում է Вести-ն:
Ամերիկյան իշխանությունները մայիսի 5-ին 20 մլն դոլար էին խոստացել ԻՊ-ի 4 առաջնորդների մասին տեղեկության համար:










