Իռլանդիայում կանխել են արքայազն Չարլզի դեմ մահափորձը
Իռլանդիայում արքայազն Չարլզի և նրա կնոջ Կամիլայի դեմ ահաբեկչական փորձ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել է 6 մարդ, գրում է The Daily Mirror-ը։
Կասկածյալներից երկուսի մոտ հրազեն և ինքնաշեն պայթուցիկ սարքեր են գտել։ Բացի այդ, Լաութում, Վեսքսվորդում և Դուբլինում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր և հրազեն։
Ներկայումս, 21-ից 62 տարեկան ձերբակալվածները կալանավորված են։ Պարբերականը ենթադրում է, որ նրանք կապված են Իռլանդիայի հանրապետական «ժամանակավոր» և «իրական» բանակների հետ։
Արքայազն Չարլզը նախատեսում է այցելել Իռլանդիայի Մալահմոր գյուղ՝ Իռլանդիայի հանրապետական բանակի կողմից 1979-ին սպանված իր պապիկի հիշատակը հարգելու համար։










