Իսլամիստները եզդի երեխաներին ստիպում են գրոհայիններ ու մահապարտներ դառնալ (լուսանկար)
Իրաքի ու Սիրիայի տարածքում իր վտանգավոր գործունեությունը ծավալող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գերեվարված եզդի երեխաներին բռնի կերպով ստիպում է համալրել գրոհայինների շարքերն ու մահապարտ դառնալ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ իսլամիստները ստիպում են տղա երեխաներին այցելել ռազմական ճամբարներ, որտեղ նրանց «ուղեղները լվանում են» ու համոզում միանալ «սրբազան ջիհադին»:
Իրաքի խորհրդարանի եզդի պատգամավորները ևս հաստատել են այս տեղեկությունը` մանրամասնելով, որ ներկայում ԻՊ-ի ահաբեկիչների մոտ գերի է պահվում մոտ 3.000 եզդի:
Աղբյուրը նշում է, որ իսլամիստները երեխաներին սովորեցնում են ինչպես վարվել զենքի հետ ու ահաբեկչական գործողություններ իրականացնել: Բրիտանական պարբերականը հավելում է, որ մահապարտ դառնալու նպատակով գրոհայինները հիմնականում հավաքագրում են մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին:











