Բելառուսը կլինի միակ երկիրը, որը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին կանդամակցի նախապայմանով

17:46 • 14.05.15

Երևանում  անցկացվող ԵԲԿՏ Նախարարական գագաթաժողովի (ՆԳ) և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումին քննարկվում է «Երևանի Կոմյունիկեն» (հռչակագիրը): 
 

Իսլանդիայի պատվիրակը նշեց, որ մշակված հռչակագրին լիովին օժանդակում են, սակայն առաջարկում են փոքրիկ փոփոխություն, որը կապված է Բեռալուսի անդամակցությանը:
 

«Մենք օժանդակում ենք որոշումը՝ թույլ տալ Բեռալուսին մուտք գործել մեր գործընթաց, դա անելով՝ մենք օգնում ենք համալսարաններին աշխատել Բելառուսի կառավարության հետ՝ ավելի լավ հիմքեր ապահովելու քաղաքացիական հասարակության համար: Սակայն մենք որոշել ենք, որ Բելառուսը պետք է ընդունվի պայմանով և դրա համար ճանապարհային քարտեզ ենք մշակել»,-ասաց նա և նշեց, թե կարևոր է այդ երկրի կառավարությանը կարևոր ազդակ ուղարկել, որ գործընթացին անդամ երկրները սերտորեն կհետևեն և մոնիտորինգի կենթարկեն, թե ինչպես է Բելառուսն աշխատում այդ գաղափարների ուղղությամբ, որը ներկայացրել են ճանապարհային քարտեզում:

 

Իսլանդիայի պատվիրակը նկատեց, թե չի հիշում, որ նախորդ 47 անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ նախապայման դրած լինեին, ինչպես Բելառուսի դեպքում է:

 

Ֆրանսիայի պատվիրակը նկատեց, թե մասնավորապես տնտեսական ճգնաժամի ընթացքում շատ կարևոր է հիշել, որ բարձրագույն կրթությունը իրական ներդրում է երիտասարդների կյանքի համար:


Նա նշեց, որ առաջարկել են երկու փոփոխություն համաձայնագրի տեքստի մեջ:

 

«Առաջինը՝ առաջնայնությունների կարգն է. մենք կարծում ենք, որ ժողովրդավարացումը ԵՄ կրթական տարածքում պետք է լինի ոչ թե երրորդ առաջնայնությունը, այլ՝ առաջին»,-ասաց նա:

 

Հաջորդ առաջարկը վերաբերում էր քաղաքական և կրոնական հանդուրժողականությանը:


«Կարծում եմ՝ դա լայն գաղափար է և մեծ դաշտերին է վերաբերում։ Դա մեզ համար հիմնարար արժեք է, վերաբերում է էթիկական հարցերին և կարծում եմ, որ պետք չէ դրանք առանձնացնել»,-նշեց նա: