Հարավային Կորեան պատրաստվում է արագընթաց ավտոճանապարհ կառուցել Հս. Կորեայի հետ սահմանին
Հարավային Կորեան պատրաստվում է այս տարի սկսել արագընթաց ավտոճանապարհի կառուցման աշխատանքները, որը մայրաքաղաք Սեուլը կկապի ԿԺԴՀ-ի հետ սահմանակից Մունսան բնակավայրի հետ։ Այդ մասին հայտնել է նախագծման և ֆինանսների հարավկորեական նախարարությունը, գրում է ria.ru-ն:
Նշվում է, որ դա կարվի միջկորեական առևտրային կապեր ստեղծելու և երկրի վերամիավորմանը պատրաստվելու փորձերի շրջանակում:
Մոտ 35 կիլոմետր երկարությամբ ճանապարհի կառուցման նախագիծը նախկինում հետաձգվել էր շրջակա միջավայրի մասին մտավախությունների պատճառով: Այժմ, սակայն, պլանները կրկին փոխվել են, և Կորեայի Հանրապետության իշխանությունները որոշել են ներգրավել մասնավոր ներդրողների կառավարական միջոցների պակասը լրացնելու համար:
Ճանապարհի կառուցման համար կպահանջվի հինգ տարի և մոտ 1 միլիարդ 370 միլիոն դոլար:










