Հյուսիսային Կորեայում ԶՈՒ ղեկավարի գնդակահարությունն առաջացրել է ԱՄՆ Պետդեպի անհանգստությունը
Հյուսիսային Կորեայի Զինված ուժերի ղեկավար Հեն Յեն Չհոլի գնդակահարությունը վկայում է Փհենյանի ռեժիմի դաժանության մասին, վստահ են ԱՄՆ Պետդեպում։ Միևնույն ժամանակ Ամերիկան պատրաստ է երկխոսություն սկսել Հս. Կորեայի հետ, սակայն՝ միջուկային ամբողջական զինաթափման դեպքում, գրում է ДНИ.ru-ն։
«Եթե դա ճիշտ է, ապա դա հաստատում է Հյուսիսային Կորեայի դաժանությունը։ Ցավոք, սա արդեն առաջին նման հաղորդագրությունը չէ»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն չունի լիարժեք տեղեկություն պաշտոնյայի գնդակահարության մասին։ «Մենք տեսել ենք ԶԼՄ-ներում, սակայն չենք կարող մանրամասներ տրամադրել այդ հարցի վերաբերյալ»,-նշել է Ռատկեն։










