Մեքսիկայի իշխանություններն ամերիկացուն դատապարտել են 200 տարվա ազատազրկման
Մեքսիկայում ԱՄՆ-ի քաղաքացուն մանկական պոռնոյի համար դատապարտել են 199 տարվա ազատազրկման, հայտնել են լատինամերիկյան ԶԼՄ-ները։
Մեքսիկայի գլխավոր դատախազության տվյալներով՝ տղամարդը, ում անունը չի նշվում, «անչափահասների սեռական բնույթի լուսանկարներ է արել, որոնք այնուհետ տարածել է համացանցով», գրում է interfax.ru-ն։
Հետաքննության տվյալներով՝ տղամարդը լուսանկարել է անչափահաս աղջկան մոր թույլտվությամբ, ապա դրանք էլեկտրոնային նամակով ուղարկել պատվիրատուներին, ինչպես նաև՝ տեղադրել համացանցի հատուկ բացված կայքում։
Նա, բացի այդ, պետք է տուգանք վճարի 96.000 դոլարի չափով։ Լատինամերիկյան ԶԼՄ֊-ները նշում են, որ հնարավոր է՝ մեղադրանքներ առաջադրվեն նաև աղջկա մորը, ում թույլտվությամբ կատարվել են լուսանկարները։










