Նաիրիտցիները կառավարության դիմաց երկօրյա նստացույց են սկսել

12:45 • 14.05.15

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր ժամը 11-ից Կառավարության շենքի դիմաց նստացույց են սկսել:


Tert.am-ի հետ զրույցում «Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասաց, որ նստացույցը շարունակվելու է երկու օր:


«Պահանջում ենք նաիրիտցիների աշխատավարձի պարտքի մարում, ինչպես նաև «Նաիրիտ» գործարանի վերագործարկում»,- ասաց Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ եթե նախարարը կամ վարչապետը հարկ համարեն իրենց հետ հանդիպել, իրենք դեմ չեն լինի: