Պեսկովն անհիմն է անվանել Ուկրաինայում ՌԴ զինվորների ներկայության մասին Պորոշենկոյի հայտարարությունները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Ուկրաինայում 11.000 ռուս զինվորների ներկայության մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարություններն անհիմն է անվանել, գրում է gazeta.ru-ն:
«Անհրաժեշտություն չենք տեսնում կրկնելու այն, որ նման անհիմն մեղադրանքներն առանց որևէ կոնկրետության, առանց որևէ ապացույցների, մեղմ ասած, ոչնչի չեն նպաստում»,- հայտարարել է Պեսկովը:
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում 11 հազար ռուս զինվոր կա:










