Կրեմլում պատրաստ են Պուտին-Օբամա հեռախոսազրույցին. Պեսկով

15:18 • 14.05.15

Կրեմլում պատրաստ են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցին, սակայն հնարավոր շփման ամսաթիվը դեռևս որոշված չէ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Газета-ն։

 

«Մենք նույնպես չենք բացառում առաջնորդների հեռախոսազրույցը։ Նախագահների համաձայնության դեպքում նման զրույց կարող է կայանալ՝ ըստ անհրաժեշտության»,- ասել է Պեսկովը՝ նշելով, սակայն, որ դեռևս նման պայմանավորվածություն չկա։