ԱՄՆ-ում ոստիկանը կատակի պատճառով սպանել է աուտիզմով տառապող ձերբակալվածին (տեսանյութ)
ԱՄՆ Օհայի նահանգի Կոլումբուս քաղաքում ոստիկանը մահացու վնասվածք է հասցրել աուտիզմով տառապող 33-ամյա Դևիդ Դենմանին, գրում է Washington Post-ը։
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Դենմանն իր դասընկերների հետ հանդիպումից հետո ձերբակալվել էր և բաժանմունքում սկսել կատակներ անել ոստիկանների հասցեին։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, սակայն դատավորները սկսել են դեպքը քննել միայն այժմ։
Ոստիկանության հրապարակած տեսանյութի 5.15 րոպեում երևում է, թե ինչպես է ոստիկանը հրում և հարձակվում տղամարդու վրա և տապալում նրան գետնին։ 33-ամյա տղամարդը գլուխը հարվածում է գետնին, ինչն էլ դառնում է մահվան պատճառ։
Ոստիկանի նկատմամբ դատը կտևի մինչև մայիսի վերջ։
Մահացածի ընտանիքը և փաստաբանը տեղեկացրել են, որ Դենմանը ոչ միայն աուտիզմով էր տառապում, այլև հիվանդ էր Տուրետի համախտանիշով, որը պայմանավորված է գենետիկայով և արտահայտվում է կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներով։










