Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի մեքենան վթարի է ենթարկվել և հարվածել դեռահասների
ՌԴ Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել և հարվածել դեռահասների, գրում է rostov.aif.ru-ն՝ հավելելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մայիսի 10-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն մայիսի 14-ին։
Ոստիկանության աշխատակիցները ստուգում են ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, գրում է rostovdrive.ru-ն։
Հյուպատոսի Toyota Avalon մեքենայի վարորդը շրջադարձ կատարելու պահին առավելություն չի տվել Lada Priora մեքենային, որը շարժվել է հանդիպակաց ուղղությամբ։ Տեղի է ունեցել 2 մեքենաների բախում, ինչից հետո Toyota-ն հայտնվել է մայթին, որտեղով այդ պահին անցնելիս են եղել դեռահասները։
Հարվածի հետևանքով 14-ամյա դեռահասները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և դիմել են բուժօգնության։ Անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո դեռահասները տուն են գնացել։










