Ռուսաստանը պարտքի դիմաց ռուբլիով վճարումներ կընդունի միայն Բելառուսից

16:23 • 14.05.15

Ռուսաստանը չի պատրաստվում պարտքի դիմաց ռուբլիով վճարումներ ընդունել այլ պետություններից՝ բացի Բելառուսից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը, գրում է Интерфакс-ը:


«Ո՛չ: Առևտրում ուրիշ ոչ մի տեղ չկա ռուսական ռուբլու նման ակտիվ օգտագործում, ինչպես մեր գործընկերոջ հետ, այդ պատճառով դա տրամաբանական է: Նրանք շատ ռուբլի են աշխատում, և տրամաբանական է, որ վարկառուն արժութային ռիսկեր ունի»,- ասել է Ստորչակը:


«Մենք պատրաստ էինք նաև ֆինանսական վարկերով վերադարձ վճարումներն ընդունել ռուբլիով: Վարկառուն նախընտրել է հենց այս մոտեցումը, մենք համաձայնել ենք: Դա համապատասխանում է Բելառուսի և մեր երկրի ազգային շահերին»,- նշել է նախարարի տեղակալը: