ՀԱՊԿ-ում ընդգրկված ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը մեկնել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան

14:22 • 14.05.15

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի՝ մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը մայիսի 14-ի առավոտյան համապատասխան հանդերձանքով ու սպառազինությամբ ՀՀ ԶՈւ-երին պատկանող ինքնաթիռով մեկնել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան:

 

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: