Ամերիկահայը շարունակում է հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման իր 55-օրյա ծոմապահությունը

16:15 • 14.05.15

Գլենդեյլաբնակ Աղասի Վարդանյանը շարունակում է իր ծոմապահությունը։ Նա ապրիլի 4-ին 55-օրյա ծոմապահություն էր սկսել՝ հույս ունենալով ԱՄՆ-ի և Թուրքիայի կառավարությունների ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության թեմային։ Նա այդ ժամանակահատվածում եղել է Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից ապակե շինությունում, գրում է vice.com-ը։

 

Այս օրերի ընթացքում Վարդանյանը քիչ ուշադրության է արժանացել մամուլում, սակայն հայկական և կալիֆոռնիական պարբերականներում տեղ գտած անդրադարձերում երևում է ծոմապահության հետևանքը նրա մարմնի վրա։ Նախքան սկսելը 55-ամյա տղամարդը կշռում էր մոտ 100 կգ։ Սակայն 28 օր անց նա կորցրել է արդեն մոտ 18 կգ։

 

Վարդանյանը, ով ծոմի ընթացքում գտնվում է բժշկի և հոգեբանի մշտական հսկողության ներքո, դեռ լավատեսական է տրամադրված։

 

«Ես չեմ կարող մեկնաբանել՝ ինչ են անում Թուրքիան և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սակայն ես կարող եմ ասել իմ ջանքերի մասին, որոնք չեմ դադարի ներդնել»,- ասել է նա։