«Երևանյան կոմյունիկեն» հաստատեց՝ կրթական ծրագրերում կընդգրկվեն նաև հակամարտությունների գոտիների ուսանողները

17:14 • 15.05.15

ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողները խնդրեցին անդրադառնալ ԵԲԿՏ գագաթաժողովի ավարտին ընդունված «Երևանյան կոմյունիկեի» տեքստի այն մասին, որը վերաբերում էր հակամարտությունների գոտիներում բնակվող ուսանողներին: 


Նշենք, որ ըստ ընդունված «Երևանյան կոմյունիկեի»՝ հակամարտությունների գոտիներում բնակվող ուսանողներին և աշխատակազմին կտրամադրվեն ազատ տեղաշարժվելու հնարավորություն` ապահովելով նրանց տունդարձը համապատասխան պայմանների առկայության դեպքում: «Մենք նաև ցանկանում ենք խթանել դասավանդող ուսանողների ազատ տեղաշարժը` հաշվի առնելով նրանց ունեցած կարևոր դերակատարումը եվրոպական ազգերի գալիք սերունդների ուսուցանման գործում»,-նշված է տեքստում:


ԵԲԿՏ աշխատանքային խմբի անունից հարցին պատասխանեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նկատեց, թե իրենց խնդիրն է եղել մաքսիմալ ներառական կրթություն ապահովել՝ առանց բացառության:


«Դա վերաբերում է ներառական կրթության հարցի կարևությանը, որը պետք է լինի առավելագույնը և ընդգրկի նաև տարբեր քաղաքական ու աշխարհագարական իրավիճակնեում գտնվող կրթական կարիքներ ունեցող մարդկանց: Կրթության իրավունքը հիմնարար իրավունքներից մեկն է, և պետք է փորձենք այն  իրականցնել»,- ասաց նա:


Նախարարը նշեց, թե հասկանալի է, որ կրթությունը պետք է իրականացնել առանց խտրականության: «Կրթություն առանց խտրականության, սա  է եղել առաջին անգամ հանդիպող նման ձևակերման հիմքը: Սա նշանակում է, որ կրթական ծրագրերի մեջ հնարավոր կլինի ընդգրկել նաև համապատասխան կոնֆլիկտայաին գոտիների ուսանողներին ու դասախոսներին»,-ասաց նա: