Որակյալ կրթության հենքի վրա կարող են կառուցվել ժողովրդավարական արժեքներ ունեցող հասարակություններ. ՀՀ վարչապետ

15:30 • 15.05.15

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին եզրափակիչ ելույթով հանդես եկավ  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ համաժողովն իր նոր ձևակերպումներով առաջ կմղի բարձրագույն կրթության տեսլականը:


«Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է, որը որոշիչ դեր է ունեցել և հնարավորություն ընձեռել տարբեր մշակութային ու կրթական աստիճան ունեցող երկրներին կրթական եվրոպական միջավայր ստեղծել, ինչպես նաև կրթական ծրագրերի փոխանակում, ուսանողների փոխշփում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երկրների համագործակցությունը փոխադարձ վստահության հենքի վրա պետք է լինի, ինչն էլ խթան կհանդիսանա տնտեսական ու քաղաքական համագործակցության համար:


«Որակյալ կրթության հենքի վրա կարող են կառուցվել ժողովրդավարական արժեքներ ունեցող հասարակություններ»,- ասաց նա:


Վերջում վարչապետը չմոռացավ հյուրերին մաղթել հիշարժան օրեր ՀՀ-ում: