Ուղևորը վերակենդանացման բաժանմունքում է. նոր մանրամասներ Քասախ գյուղի վթարից. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մայիսի 14-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը պարզվել է, որ վարորդը եղել է Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Վահագն Ասատրյանը, ով աշխատում է Շենգավիթի գազի գրասենյակում՝ որպես զոդող, իսկ ուղևորը եղել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 36-ամյա Գենադի Դավթյանը: Վթարի հետևանքով Վահագն Ասատրյանի ձախ ոտքը ծնկից ներքև կտրվել է, իսկ աջ ոտքն ամբողջովին ջախջախվել: Այս պահին նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Շարունակությունը՝ այստեղ:










