Հռոմից Մոսկվա թռչող օդանավը վերադարձել է օդանավակայան

16:54 • 15.05.15

Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանի մամուլի ծառայությունը Ria.ru-ին հաստատել է իտալական ժամանակով ժամը 11:35-ին Հռոմից Մոսկվա մեկնած Alitalia իտալական ավիաընկերության ինքնաթիռի վերադարձի մասին տեղեկությունը:

 

«Ինքնաթիռը վերադարձել է առանց որևէ խնդրի: Սակայն դրա վերադարձի պատճառները պետք է ճշտել ավիաընկերությունում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Flightradar24.com-ի կայքի համաձայն՝ AZ 548 չվերթը վերադարձել է Հռոմ՝ իտալական ժամանակով ժամը մոտ 13:05-ին: Ներկայում չվերթի մասին հատվածում նշված է, որ այն չեղյալ է հայտարարվել: