Valentino-ի դիզայներներն աշխատել են Aston Martin-ի հատուկ մոդելի վրա
Vanquish Volante «քողարկված» մոդելը մայսի 14-ին կվաճառվի Լոնդոնում Cash & Rocket-ի բարեգործական ընթրիքի ժամանակ անցկացվելիք աճուրդում:
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն` յուրօրինակ մոդելի ինտերիերի վրա աշխատել են Valentino-ի դիզայներներ Մարիա Գրացիա Կյուրին և Պիեռ Պաոլո Պիչոլին, իսկ նրանց մտքերը կյանքի են կոչել հատուկ մոդելների թողարկմամբ զբաղվող Q by Aston Martin ստորաբաժանման մասնագետները:
Մեքենայի թափքը ներկված է քողարկման գույներով, իսկ սրահի որոշ տարրեր պատրաստված են նորաձև ածխապլաստիկից: Մեքենայի վաճառքից ստացված գումարը կհատկացվի բարեգործության: Vanquish Volante-ի գինը, սակայն, չի հաղորդվում:










