Facebook-ն անվճար ինտերնետով է ապահովել 1 մլրդ մարդու

10:51 • 15.05.15

Facebook ընկերությունը Մալավի Հանրապետությունը ներառել է իր Internet.org նախագծում՝ աֆրիկյան այս երկիրն ապահովելով հիմնական առցանց ծառայությունների անվճար հասանելիությամբ, գրում է segodnya.ua-ն։

 

Հաշվի առնելով Մալավիի օգտատերերին՝ այդ նախաձեռնության շնորհիվ ինտերնետից օգտվելու հնարավորություն է ստացել 1 միլիարդ մարդ։ Այս մասին գրել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում։

 

Անվճար հասանելիություն տրամադրվում է այնպիսի ծառայությունների համար, ինչպես Wikipedia-ն և Facebook-ը, ինչպես նաև առողջապահության և հատուկ հավելվածի միջոցով աշխատանքի տեղավորման հնարավորությունների մասին տեղեկություններով տարբեր ծառայությունների։

 

«Մարդկանց անվճար ինտերնետի հասանելիություն տրամադրելը ճիշտ է։ Մենք կշարունակենք ծավալվել և կանգ չենք առնի, քանի դեռ աշխարհում յուրաքաչյուր մարդ չկարողանա միանալ ինտերնետին»,- գրել է Ցուկերբերգը։

 

Internet.org-ն այժմ թողարկվել է 10 պետությունում՝ Գվատեմալայում, Կոլումբիայում, Գանայում, Զամբիայում, Տանզանիայում, Քենիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում։


 

Facebook-ն անվճար ինտերնետով է ապահովել 1 մլրդ մարդու