Վաշինգտոնում պաշտոնապես արգելվել է անօդաչուների թռիչքը

09:51 • 15.05.15

ԱՄՆ-ի քաղավիացիայի դաշնային վարչությունը հրապարակել է հայտարարություն, որում խնդրում է զբոսաշրջիկներին իրենց անօդաչու թռչող սարքերը թողնել տանը, քանի որ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում նման թռիչքներն այսուհետ արգելված են:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Վաշինգտոնն ու դրան կից թաղամասերը հայտարարվել են «անօդաչուներից ազատ տարածքներ»:



«Վայելե՛ք մայրաքաղաք այցը: Վերցրե՛ք ընտանիքը, տեսախցիկն ու արևապաշտպան քսուք: Սակայն տա՛նը թողեք ձեր անօդաչուն»,- նշվում է հայտարարության մեջ:



Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ-ում գաղտնի ծառայության գործակալները Սպիտակ տան մոտ ձերբակալել են անօդաչու թռչող սարք կառավարող մի տղամարդու: Գործակալները բերման են ենթարկել կասկածելի տղամարդուն ու  խնդրել, որ վերջինս դադարեցնի կառավարել անօդաչուն: