Garmin ընկերությունը ներկայացրել է Forerunner 225 սրտի ռիթմի ցուցիչով ժամացույցը (լուսանկարներ, տեսանյութ)

09:04 • 15.05.15

Garmin ընկերությունը ներկայացրել է Forerunner 225 սրտի ռիթմի ցուցիչով և GPS-ով համալրված սպորտային ժամացույցը, գրում է 3dnews.ru-ն։

 

Նորույթը համալրված է Mio ցուցիչով, որը ճշգրիտ ցուցադրում է սրտի ռիթմը։

 

Տեղեկությունը ցուցադրվում է ներկառուցված թվային էկրանի վրա, որն ունի տարբերվող գունավորում։

 

Forerunner 225-ն ունի ջրակայուն ծածկույթ, որը թույլ է տալիս ժամացույցը կրելիս սուզվել մինչև 50 մետր խորության վրա։

 

Մարտկոցը կարողանում է ապահովել ժամացույցի աշխատանքը շուրջ 4 շաբաթ՝ սահմանափակ ֆունկցիոնալության դեպքում, իսկ GPS-ը և սրտի ռիթմերին հետևող ցուցիչները միացված վիճակում՝ 7-ից 10 ժամ։

 

Այն վաճառքի կհանվի ընթացիկ եռամսյակում՝ 300 դոլարով։ 

 

Garmin ընկերությունը ներկայացրել է Forerunner 225 սրտի ռիթմի ցուցիչով ժամացույցը (լուսանկարներ, տեսանյութ)