Վրաստանում «օրենքով գող» է ձերբակալվել

15:00 • 15.05.15

Վրաստանի Ռուխի գյուղում ձերբակալվել է 1972թ. ծնված «օրենքով գող» Թեմուր Գ.-ն՝ թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով, հայտնում է sputnik-georgia.ru-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։

 

«Ձերբակալվածի անձնական խուզարկության ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոց։ Նարկոլոգիական ստուգման արդյունքում հաստատվել է նրա կողմից թմրանյութ օգտագործելու փաստը։ Թեմուր Գ.-ն ընդունում է «օրենքով գող» լինելը»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Ընդ որում՝ նշվում է, որ նա Վրաստան է ժամանել երկրի իշխանությունների կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքից։