Համակարգիչներն ապագայում կգերազանցեն մարդկանց. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը Լոնդոնում կայացած Zeitgeist համաժողովի ժամանակ նոր կանխատեսումներ է արել` կապված արհեստական ինտելեկտի հետ:
Ինչպես գրում է Корреспондент-ը` Geek պորտալին հղումով, գիտնականը կարծիք է հայտնել, որ հաջորդ հարյուրամյակի ընթացքում համակարգչային միտքը կգերակայի մարդկային մտքին: Ֆիզիկոսի կարծիքով` մեր ապագան կախված է առողջ մտքի և տեխնոլոգիաների միջև պայքարից:
Այսինքն, եթե ապագայի առաջին փուլում մարդկությունը կհարցադրի, թե ով է վերահսկում արհեստական ինտելեկտը, ապա հաջորդ փուլում առաջնային կլինի այն հարցը, թե հնարավո՞ր է, արդյոք, վերահսկել այն իրականում:
Սա Հոքինգի առաջին նմանօրինակ հայտարարությունը չէ: Նման ոչ հուսադրող տեսլական վերջինս ներկայացրել էր մոլորակից դուրս մարդկության վերաբնակեցման մասին խոսելիս` ասելով, որ մարդկությունը չի վերապրի հաջորդ հազարամյակը:










