ԻՊ-ի առաջնորդ Ալ-Բաղդադին կրկին հայտնվել է և ուղերձ հղել՝ հորդորելով միանալ ահաբեկչական խմբավորմանը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ձայնագրություն է տարածել, որտեղ հավանաբար խոսում է խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին՝ կոչ անելով ողջ աշխարհում ապրող իրենց աջակիցներին ճանապարհ անցնել և հասնել իրենց տարածքներ ու կռվել, գրում է The Independent-ը:
Ձայնագրության մեջ կոչ է արվում բոլոր մահմեդականներին ժամանել ԻՊ-ի հսկողության տակ գտնվող ինքնահռչակ «խալիֆայություն» և կռվել կամ զենք վերցնել այն երկրում, որտեղ նրանք ապրում են:
Ելույթում նշվում է, որ «մահմեդականի համար դա չանելու ոչ մի պատճառ չի կարող լինել»։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը պատրաստվում է ժամանակավոր առաջնորդ ընտրել, ով կիրականացնի խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի պարտականությունները՝ մինչ նա ապաքինվի ստացած վնասվածքներից:
Ապրիլին The Guardian բրիտանական թերթը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել էր, որ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լուրջ վիրավորվել է մարտի 18-ին միջազգային կոալիցիայի օդային հարվածների ընթացքում:










