Իսրայելի իշխանություններն Աֆրիկայից ներգաղթյալներին առաջարկել են լքել երկիրը
Իսրայելի իշխանություններն առաջարկել են Աֆրիկայից ժամանած հազարավոր ներգաղթյալների լքել երկիրը, գրում է lenta.ru-ն:
Էրիտրեայից և Սուդանից Իսրայել տեղափոխված մոտ 45 հազար մարդ նամակ է ստացել, որտեղ տեղեկացվում է, որ նրանք 30 օր ունեն երկրից հեռանալու համար: Այդ դեպքում հրեական պետությունը նրանց կտրամադրի 3,5 հազար դոլար առձեռն գումար և մեկ ուղղությամբ տոմս՝ հայրենիք կամ մեկ այլ աֆրիկյան երկիր մեկնելու համար: Հակառակ դեպքում նրանք կուղարկվեն բանտ:
Ինչպես բացատրել են իսրայելական իշխանությունները, խիստ միջոցներն ամենալավ նպատակներն ունեն. այդկերպ նրանք հույս ունեն աֆրիկացի ներգաղթյալներին հետ պահել արտաքսման դեպքում ծովով իրականացվող վտանգավոր ճանապարհորդությունից:
Այդ միջոցներն առաջացրել են փախստականների վրդովմունքը:










