Դի է հայտնաբերվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում

10:59 • 15.05.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 14-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես հայտնում է նախարարության կայքը՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Կ. Թ.-ի (ծնվ.1936թ.) դին: