Նեբրասկայում արտակարգ դրություն է հայտարարվել թռչնագրիպի պատճառով
Միացյալ Նահանգների Նեբրասկա նահանգում իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել, ինչը պայմանավորված է թռչնագրիպի զանգվածային բռնկմամբ:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Նեբրասկայի նահանգապետ Փիթ Ռիքեթսը համապատասխան հրամանագիրը ստորագրել է այն ժամանակ, երբ թռչնագրիպի վարակը հայտնաբերվել է նահանգի արդեն 2-րդ խոշոր թռչնաբուծարանում:
Աղբյուրը նկատում է, որ արտակարգ դրության սահմանումը հնարավորություն կտա պահուստային ֆոնդերն ու օգնության մյուս տեսակներն ուղղել Նեբրասկայի գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորմանը:










