Նռան 12 օգտակար հատկություն

21:01 • 15.05.15

Նուռը հարուստ է կարևոր սննդարար նյութերով, որոնց շնորհիվ այն մի շարք օգտակար հատկություններով է օժտված, որոնք ներկայացնում է   justnaturallife.com-ը:


1. Մեկ բաժակ նռան հատիկները (147 գրամ) պարունակում են.


Մանրաթել` 7 գրամ,


Սպտակուց` 3 գրամ,


Վիտամին K` օրական չափաբաժնի 30 տոկոսը,


Ֆոլաթթու` օրական չափաբաժնի 16 տոկոսը,


Վիտամին C` օրական չափաբաժնի 30 տոկոսը,


Կալիում` օրական չափաբաժնի 12 տոկոսը,


Նռան հատիկները հարուստ են նաև շաքարով, մեկ բաժակը պարունակում է 24 գրամ շաքար և 144 կալորիա:


2. Նռան օգտակար հատկությունները գալիս են 2 հիմնական բաղադրիչից, որոնցով հարուստ է նռան կեղևն ու հյութը, և որոնք հզոր հակաօքսիդանտներ են:


3. Նուռը հզոր հակաբորբոքային ազդեցություն է գործում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն նվազեցնում է բորոոքային գործընթացը մարսողական համակարգում, ինչպես նաև՝ հաստաղու և կրծքի քաղցկեղի պարագայում:


4. Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 250 մլ նռան հյութը 12 շաբաթ օգտագործելուց հետո 32 տոկոսով նվազում է հոդերի բորբոքման (Ց-ռեակտիվ սպիտակուցը) և 30 տոկոսով` ինտերլեյկին-6 ցուցիչները:


5. Նուռը կարող է օգնել պայքարել շականակագեղձի քաղցկեղի դեմ: Որոշ լաբորատոր հետազոտությունների տվյալներով` նռան թուրմը կարող է  նվազեցնել քաղցկեղի բջիջների արտադրողականությունը և անգամ սպանել քաղցկեղի բջիջները:


6. Նուռը կարող է օգտակար լինել նաև կրծքի քաղցկեղի ժամանակ:


7. Նուռն օգնում է նվազեցնել արյան ճնշումը: Հետազոտությունը ցույց է տվել, որ բարձր ճնշում ունեցողների մոտ այն կարգավորվել է 2 շաբաթ շարունակ օրական 150 մլ նռան հյութ ըմպելով:


8. Նուռն օգնում է բուժել արթրիտը և հոդացավերը իր հակաբորբոքային հատկության շնորհիվ:

 

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ նռան հյութը կարող է արգելափակել ֆերմենտները, որոնք վնասում են հոդերը, ինչը հաճախ տեղի է ունենում օստեոպոռոզով տառապող մարդկանց մոտ:


9. Նռան հյութն իր բաղադրիչների շնորհիվ կարող է նվազեցնել սրտային հիվանդություններ ձեռք բերելու վտանգը:


10.   Նռան հյութը  կարող է բուժել էրեկցիայի խանգարումները:


11.  Նուռն օգնում է պայքարել բակտերիաների և սնկի դեմ:


12.   Նուռն օգտակար է նաև հիշողության համար:
 

 

Նռան 12 օգտակար հատկություն