Խոշոր սողանք-փլուզում՝ Կապան-Մեղրի ճանապարհին
ՀՀ Սյունիքի մարզի Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 28-րդ կմ-ում մայիսի 15-ին` ժամը 12:00-ի սահմաններում տեղի է ունեցել խոշոր սողանք-փլուզում, որի հետևանքով փլուզվել է ճանապարհը 20-30 գծամետր երկարությամբ հատվածով:
Երթևեկությունը դարձել է միակողմանի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ հրավիրվել են համապատասխան մասնագետներ` տեղում իրավիճակը գնահատելու և սեղմ ժամկետներում խնդրին լուծում տալու նպատակով:










