ՄքՔեյնը հրաժարվել է ընդգրկվել Պորոշենկոյին կից խորհրդի կազմում
Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը պաշտոնապես հրաժարվել է ընդգրկվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կից Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհրդի կազմում: ՄքՔեյնի հայտարարությունը տեղադրվել է հինգշաբթի օրը՝ մայիսի 14-ի երեկոյան Սենատի կայքում, գրում է lenta.ru-ն:
ՄքՔեյնը նշել է, որ իր համար պատիվ է հրավիրված լինել խորհուրդ, որն իր խոսքով՝ «ֆորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու ուղիների քննարկման և երկրի ժողովրդավարական ապագայի աջակցության համար»:
Միևնույն ժամանակ սենատորը նշել է, որ ԱՄՆ սահմանադրությունը սահմանափակումներ է դնում արտասահմանյան կառավարությունների հետ կոնգրեսականների փոխհարաբերությունների վրա, և նա ստիպված է մերժել հրավերը:










