Ամերիկյան դատարանը վճիռ է կայացրել Ջոհար Ցարնաևի գործով

23:40 • 15.05.15

Դատական ատենակալներն այսօր վճիռ են կայացրել Ջոհար Ցարնաևի գործով, ով ապրիլի 8-ին մեղավոր էր ճանաչվել Բոստոնյան մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացնելու մեջ մեղադրանքի բոլոր 30 կետերով: Այս մասին հաղորդում է  ТАСС  գործակալությունը` CNN հեռուստաընկերությանը հղումով:

 

Հեռուստաընկերության տվյալներով` դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում է կայացրել ժյուրին` 2013-ին Բոստոնյան ահաբեկչության կամզակերպման համար Ցարնաևին մահապատժի՞  ենթարկել, թե՞ ցմահ բանտարկության: