Ցուկերբերգը պատասխանել է Ուկրաինայի նախագահի հարցին

11:43 • 15.05.15

Facebook սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր տարեդարձի օրը (մայիսի 14-ին) ավանդական հարցուպատասխան է իրականացրել, որի ընթացքում հայտարարել է, որ Facebook-ի ուկրաինական և ռուսական հատվածի մոդերացիան իրականացվում է Դուբլինից։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Facebook-ի հիմնադիրը նաև երախտագիտություն է հայտնել ուկրաինացի օգտատերերին ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ Facebook-ի հանդեպ հետաքրքրության համար։ 

 

Նա հաղորդել է, որ տեխնոլոգիական և մարքեթինգային գրասենյակներ բացվում են՝ ելնելով թիմային աշխատանքից, և կան աշխարհի ոչ բոլոր երկրներում։

 

Նա չի բացառել, որ ապագայում Facebook-ի ներկայացուցչություն կբացվի Ուկրաինայում։

 

Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոն նամակ էր գրել Ցուկերբերգին՝ Ուկրաինայում ընկերության ներկայացուցչություն բացելու հարցով։

Ցուկերբերգը պատասխանել է Ուկրաինայի նախագահի հարցին