Tesla-ն պատրաստվում է իր մեքենաների մեջ ավտոպիլոտի գործառույթ ներդնել
Tesla Motors ընկերությունը մոտ ժամանակներս կսկսի Model S էլեկտրական ավտոմեքենաների մեջ ներդնել կիսաավտոմատ ռեժիմով կառավարման գործառույթ, գրում է Wall Street Journal-ը։
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը մարտին հայտնել էր, որ Modes S-ի ծրագրային ապահովման համար կթողարկվի հատուկ թարմացումների փաթեթ, որը կներառի ինքնակառավարման գործառույթը։
Այն ակտիվացնել հնարավոր կլինի միայն որոշակի մայրուղիների, քիչ ծանրաբեռնված ճանապարհների, ինչպես նաև քաղաքային հատուկ սահմանված հատվածներում, քանի որ քաղաքային պայմաններում վարելու դեպքում կարող են ի հայտ գալ անվտանգության որոշակի հարցեր։
Նշվում է, որ ինքնավարման առաջին գործառույթը կլինի մեքենաների վազանցը, ինչը մեքենան կիրականացնի հատուկ ցուցիչների և սենսորների տվյալների օգնությամբ։
Ամսագիրը ընդգծել է, որ կիսաավտոմատ ռեժիմով կառավարման գործառույթից կարող են օգտվել 2014-ի հոկտեմբերից հետո արտադրված Model S մեքենաները, քանի որ մնացած բոլոր մեքենաներում բացակայում են անհրաժեշտ սենսորները։ 










