ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզությունների ղեկավարները Ղրղրզստանում խորհրդակցություն կանցկացնեն

17:29 • 16.05.15

ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզությունների ղեկավարները Ղրղզստանում կանցկացնեն խորհրդակցություն տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման վերաբերյալ: Այս մասին մայիսի հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակորելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

 

«ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզությունների խորհրդի ղեկավարների հինգերորդ նստաշրջանը, նվիրված ապօրինի կերպ ստացված եկամուտի լվացման դեմ պայքարին և հակազդեցությունը ֆինանսական ահաբեկչությանը, տեղի կունենա շաբաթ օրը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում՝ ԵԱՀԿ-ի աջակցությամբ», - ասել է Բիշքեկում ԵԱՀԿ-ի գրասենյակի լրատվության բաժնի ներկայացուցիչ Ասիլինա Բրաժկոն:

 

Տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման հարցից բացի, մասնակիցները կքննարկեն հանցավոր ճանապարհով ստացված հասույթի և դրա լվացման հակազդմանը վերաբերվող համաձայնագրում փոփոխություններ կատարելու հարցը: