Մարիո Բալոտելլին ժամանակավոր զրկվել է վարորդական իրավունքից
«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Մարիո Բալոտելլին ժամանակավոր զրկվել է վարորդական իրավունքից՝ արագությունը գերազանցելու համար, գրում է The Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել դեռևս 2014թ. դեկտեմբերի 3-ին, երբ 24-ամյա իտալացի ֆուտբոլիստը Ferrari M62 ավտոմեքենայով մինչ 175 կմ/ժ արագությամբ է ընթացել։
Բալոտելլին ներկա չի եղել դատական գործընթացին։ Նրա փաստաբանի խոսքով՝ ֆուտբոլիստը ծանուցում չի ստացել։ Արդյունքում Բալոտելլին տուգանվել է 800 ֆունտ ստեռլինգով և զրկվել իրավունքից 28 օրով։










