Արյան փոփոխությունները կարող են հուշել քաղցկեղի առաջացման մասին առաջին ախտանշաններից 13 տարի շուտ
Արյան բաղադրության մեջ տեղի ունեցող աննշան գենետիկ փոփոխությունները առաջիկա տարիներին արդեն կարող են օգնել ախտորոշել քաղցկեղի առաջացումը:
Ինչպես գրում է healthonlinecentral.com–ը` ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ փոփոխությունը թելոմերներում (քրոմոսոմի ծայրին առկա ելուստներ, որոնք նեղանում են տարիքի հետ) կարող է ցույց տալ` արդյո՞ք մարդու մոտ քաղցկեղի զարգացման վտանգ կա, թե՞ ոչ՝ 13 տարի առաջ այն բանից, երբ ի հայտ կգան դրա առաջին ախտանշանները:
Այս առումով առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ թելոմերների երկարությունը հիմնական տարրն է, որի շնորհիվ հնարավոր է նկատել հետագայում հիվանդության առաջացման հանարավորությունները:










