Volkswagen-ը ներկայացրել է երեք շարժիչ ունեցող Golf GTE Sport մեքենայի կոնցեպտը (լուսանկարներ)

16:13 • 16.05.15

Volkswagen ընկերությունը Ավստրիայում անցկացվող Wörthersee Tour փառատոնի ժամանակ ներկայացրել է կոնցեպտային Golf GTE Sport հեչբեքը, որը համալրված է հիբրիդային ուժային համակարգով, գրում է 3dnews.ru-ն։

Մեքենան ունի չորս մխոցանի 1.6 լիտրանոց շարժիչ, որն ունի 299 ձիաուժ հզորություն։

Շարժիչն ունի վեցաստիճան DSG փոխանցման տուփ, որի երկու աստիճաններին միանում է 115 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ։ Եվս մեկ նույն հզորությամբ շարժիչ է տեղակայված նաև հետևի առանցքում։

Ընդհանուր առմամբ կարելի է ասել մեքենան ունի 400 ձիաուժ հզորություն, որը թույլ է տալիս 100 կմ/ժ զարգացնել 4.3 վայրկյանում, ընդ որում առավելագույն արագությունը 280 կմ/ժ է։

Էլեկտրական շարժիչները լիցքավորվում են հատուկ դրա համար նախատեսված մարտկոցից։ Ֆուտուրիստիկ դիզյանով սրահը նախատեսված է երկու ուղևորի համար։ Դռները բացվում են դեպի վերև իսկ մեքենան կառուցելու համար օգտագործվում են ածխածնի մանրաթելեր։

 

 

Volkswagen-ը ներկայացրել է երեք շարժիչ ունեցող Golf GTE Sport մեքենայի կոնցեպտը (լուսանկարներ)