Ալոճը` որպես ամենաօգտակար և բուժիչ հատապտուղ

21:23 • 16.05.15

Չինացիները հնում բուժիչ ըմպելիք էին պատրաստում ալոճից, որի մնացորդները հայտնաբերվել են 9000-ամյա տարաներում:


Ինչպես գրում է healthyfoodteam.com-ը` սկզբում ալոճն աճեցնում էին Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում  և Միջերկրական ծովի տարածքում, իսկ այնուհետև այն տարածվեց նաև  աշխարհի մյուս հատվածներում:


Ալոճը պարունակում է ակտիվ բաղադրիչներ, որոնք հակաօքսիդանտ հատկություն ունեն: Ծաղիկները և պտուղը  նշանակալի յուղեր, ֆրուկտոզա, կալիում, նատրիում, կալցիում, աղեր, ֆոսֆոր  և մեխակ են պարունակում:  Ալոճի ամենաառողջարար հատկություններից մեկը սրտի կաթվածի հավանականությունը կանխելն է:


Այս հատապտուղը լայնորեն կիրառվում է՝ պահպանելու համար արյան համակարգի աշխատանքը, կարգավորում է արյան բարձր ճնշումը, թուլությունը, սրտի մկանային ցավն ու առիթմիան:
Մասուրը նպաստում է սրտի մկանների բջիջների սնուցմանն ու աշխատանքին:  50-ից բարձր տարիքի անձինք պետք է պարբերաբար մասուրի թուրմ խմեն:


Ալոճն օգտակար է թուլության, էներգիայի պակասի, անքնության, սրտխառնոցի, նյարդային խանգարման ժամանակ: Ալոճն օգտակար է ցելյուլիտի, հոդացավերի ժամանակ:


Ալոճը հավաքում են աշնանը, երբ վառ կարմիր է լինում: Ծաղիկները նախընտրելի է քաղել սպիտակ վիճակում: Ծաղիկները  պետք է հավաքել ապրիլ-հունիս ամիսներին:


Նյարդային և անոթային հիվանդությունների ժամանակ ալոճն օգտագործվում է թուրմի տեսքով, որը պատրաստելու համար անհրաժեշտ է 20 գրամ ծեծած տերևների և ծաղիկների վրա լցնել 200 մլ 70 տոկոսանոց սպիրտ: Պետք է պարբերաբար  խառնել, ապա թողնել 3 շաբաթ, ապա քամել և օրական 20 կաթիլ խմել մի փոքր հեղուկի հետ: