Հնդկաստանն ու Չինաստանը 22 մլրդ դոլարի տնտեսական համաձայնագրեր են կնքել
Հնդկաստանն ու Չինաստանը 22 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ տնտեսական համաձայնագրեր են կնքել, գրում է Agence France Press-ը։
Փաստաթղթերը ստորագրվել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Չինաստան այցի ընթացքում։
The Times of India-ն հայտնում է, որ 24 համաձայնագիր է կնքվել ֆինանսների, նավահանգստային ենթակառուցվածքի շինարարության, այլընտրանքային էներգետիկայի և արդյունաբերական կենտրոնների ստեղծման ոլորտներում։
Հնդկաստանի վարչապետը բանակցել է Չինաստանի նախագահ Սի Ձինփինի և վարչապետ Լի Կեցյանի հետ։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ներդրումային փոխգործակցության ընդլայնման հարցը։










