Սիրիական բանակը զգալի վնասներ է հասցրել «Իսլամական պետության» ուժերին
Սիրիական բանակի հարվածների հետևանքով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը էական վնասներ է կրել, ոչնչացվել է զգալի թվով ռազմական տեխնիկա. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ավիահարվածներ են հասցվել Դարաա նահանգում՝ Հորդանանի հետ սահմանին։
Մարտեր են տեղի ունեցել նաև Քունեյթրա, Հոմս, Իդլիբ նահանգներում և Հալեպ քաղաքում։
Ավիահարվածների արդյունքում Սիրիայի կառավարական բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել, ինչպես նաև Պալմիրա քաղաքի շրջանում շարքից հանել է 15 ամենագնաց՝ գնդացիրներով։










