Ներկայացվել է Windows Phone 8.1-ով աշխատող նոր LG Lancet սմարթֆոնը (լուսանկարներ)
LG ընկերությունը ներկայացրել է Lancet սմարթֆոնը՝ ամենաքիչ սարքերից, որն աշխատում է Microsoft համակարգով: Այս մասին գրում է 3dnews.ru-ն։
Սարքի հիմքում Qualcomm Snapdragon 410 պրոցեսորն է՝ 1.2 ԳՀց հզորությամբ։ Այն ունի 4.5 դյույմանոց սենսորային էկրան։ 1ԳԲ օպերատիվ հիշողություն, 8ՄՊ հետևի և 0.3ՄՊ առջևի տեսախցիկներով։
Այն ունի Wi-Fi , FM ռադիոընդունիչ, Bluetooth և GPS համակարգեր։ Քաշը կազմում է 143 գրամ։ Մեկ լիցքավորումից ակտիվ ռեժիմով կարող է աշխատել մինչև 18.5 ժամ։
Արժեքը 120 դոլար է։












